22 / Հունիս / 2021 : 17-01

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- գրել է Թադևոսյանը:

Թադևոսյանը նաև հայտնել է, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:
Yelaket.am
Դիտվել է 6583անգամ
Վերջին լուրեր