22 / Հունիս / 2021 : 18-05
«Կոմերսանտ». Ժողովուրդը ներեց Նիկոլ Փաշինյանին թե՛ պարտության, թե՛ նվաստացման համար

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հիմնական արդյունքն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը: «Կոմերսանտ»-ի թղթակից Մաքսիմ Յուսինը մտորում է այն մասին, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի, տարածաշրջանի եւ ռուս-հայկական հարաբերությունների համար: Գրում է news.am-ը։
Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակով, Մոսկվայում անակնկալի բերեցին շատերին: Չէ որ այդ մարդիկ առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով եւ կեղծ-հարցումներով, որոնք հաջողություն էին կանխատեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին: Հիմա պարզ է, թե որն է այդ հարցումների գինը. փաստացի դա նախընտրական արշավի մի մասն էր, իսկ սոցիոլոգների քողի տակ աշխատում էին փիառի մասնագետներ՝ անճանաչելիորեն աղավաղելով իրական պատկերը:
Թվում է՝ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ մեր շատ հայրենակիցների տեսակետը նույնպես խիստ աղավաղված է: Ինչպիսի՞ն էր պատկերն կողքից դիտորդի համար, ով ներգրավված չէ ներքին հայկական գործերում: Փաշինյանը լուզեր քաղաքական գործիչ է, հայերի պատմության մեջ ամենանվաստացուցիչ եւ ցնցող պարտություններից մեկի մեղավորն ու խորհրդանիշը: Հենց ցնցող՝ այն հաղթարշավի, ազգային ոգու վերելքի ֆոնին, որը կար 1990-ականներին Ադրբեջանի հետ նախորդ պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո: Եվ ահա այսպիսի ջախջախում բառացիորեն բոլոր հոդվածներով, առանց շանսերի: Եվ դրա համար պատասխան տրամաբանորեն պետք է տա այն առաջնորդը, որը պատերազմի նախօրեին անպատասխանատու եւ անխոհեմ քաղաքականություն էր վարում՝ միեւնույն ժամանակ սադրելով Բաքվին եւ մարտահրավեր նետելով Մոսկվային՝ միակ հավանական դաշնակիցին, որն ընդունակ է կանխել հակամարտությունը սաղմնային փուլում:

Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի Կրեմլը նման ցանկություն չունենա, եւ ահա աղետալի արդյունքը: Բայց պարադոքսն այն է, որ, ինչպես պարզվեց, Հայաստանի ներսից իրավիճակն այլ է: Այդ մարդիկ մեղադրվում են կոռուպցիայի, բռնապետական վարքի մեջ, որից հասարակությունը հոգնել է: Հայկական ընդդիմության հետ կապված խնդիրն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելիս այն չկարողացավ նոր դեմքեր գտնել: Նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ դրա խորհրդանիշներն էին, հասարակությանը պետք չեն:
Դրա համար նույնիսկ Փաշինյանը չարիքներից փոքրագույնն է: Հայերը պատրաստ են ներել նրան ինչպես պարտության, այնպես էլ նվաստացման համար: Եվ սա ժողովրդի ընտրությունն է, որքան էլ այն կողքից անտրամաբանական, ծիծաղելի, մազոխիստական թվա: Երկրի հարեւանները, ինչպես դրա գործընկերները, այնպես էլ թշնամիները, ստիպված կլինեն հաշվի նստել այդ ընտրության հետ: Իսկ հայ ժողովրդին կարելի է մեկ բան խորհուրդ տալ՝ հնարավորինս շուտ ազատվել պատրանքներից: Նվաստացումը, զիջումները, փոխզիջումները չեն վերջանա: Գուցե դրանք դեռ նոր են սկսվում. դա է այն բոլոր պետությունների եւ ժողովուրդների բախտը, ովքեր պարտվել են պատերազմում: Ոչ բացառություններ, ոչ հրաշքներ չեն լինում:
Վաղ թե ուշ, Բաքուն ստիպված կլինի զիջումների գնալ ինչպես սահմանային հարցերում, այնպես էլ տրանսպորտային միջանցքի մասով, որը պետք է անցնի Հայաստանով՝ Նախիջեւանը կապելով մնացած Ադրբեջանի հետ: Դրանք հենց այն զիջումներն են, որոնց Փաշինյանը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրեր կնքելիս: Տհաճ է, զզվելի, նվաստացուցիչ, բայց այդ դրույթներին պետք է հետեւել: Եվ հենց դրա համար էր, թերեւս, առանց գիտակցելու, քվեարկեցին մարդիկ, ովքեր Փաշինյանին հաղթանակ պարգեւեցին ընտրություններում:
Դիտվել է
19219անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...