22 / Հունիս / 2021 : 20-25
Ես թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն Չարչյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն այսօր դատարանի բակում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հոր վիրահատության մասին մանրամասներ ներկայացրեց։
«Ես, որ արձակուրդ եմ վերցնում, դա չի նշանակում, որ բարոյական իրավունք ունեմ մասնագիտական արձակուրդի մեջ գտնվել։ Եթե դուրս չեմ հանրապետությունից, իմացեք, որտեղ էլ ուզում է լինեմ, ինձ գտնում են, բերում են, ես բուժօգնությունը ցույց եմ տալիս։ Այդպես եղավ ինձ համար շատ հարգված Մհեր Խաչատրյանի՝ Սասուն Խաչատրյանի հոր հետ, երբ ես արձակուրդում էի՝ Դիլիջանում, սեպտեմբերի վեցն էր, ինձ զանգեցին, ասացին էսպիսի դեպք կա, ես հաճույքով թողեցի իմ ընտանիքը, եկա, պատրաստեցինք ամեն ինչ, վիրահատեցի ինքս ու հետ վերադարձա», - պատմեց պրոֆեսոր Չարչյանը։
Նա մեկ այլ դեպքի մասին էլ պատմեց։
«Պայմանավորված հիվանդ կար այսօր, ով ցանկանում էր երկար չտևի իր տառապանքները, որ ես մասնակցեմ վիրահատությանը, բայց իմ հոգեվիճակը թույլ չտվեց ես գնամ վիրահատության, հետաձգեցի այդ վիրահատությունը, որովհետև վախեցա, որ այս հոգեվիճակով որոշակի սխալ թույլ կտամ, դրա համար չարեցի, սա փաստում է նաև, որ այս քաղաքական տեռորն ուղղակի ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա», - ասաց Արմեն Չարչյանը։
Ամբողջական հրապարակումն սկզբնաղբյուր aysor.am կայքում
Դիտվել է
194126անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...