23 / Հունիս / 2021 : 18-21

Ռուս զինվորականները Սև ծովում կրակ են բացել բրիտանական կործանիչի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են,որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, նշում է interfax.ru-ն:

«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել են ռազմական գերատեսչությունից:

Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Հայտնի է, որ 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել՝ 4 ռումբ նետելով Defender-ի շարժման կուրսով:
Դիտվել է 64041անգամ
Վերջին լուրեր