24 / Հունիս / 2021 : 12-17

Ուկրաինայում Ֆիլիպ Կիրիորովին երկրի անվտանգությանը սպառնալիք են համարում

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ներառել են այն այնձանց ցանկում, որոնք սպառնում են Ուկարինայի ազգային անվտանգությանը։ Դա տեղի է ունեցել երկրի ազգային անվտանգության ծառայության պահանջով։ Այժմ ուկրաինակական հեռուստատեսությամբ չեն ցուցադրի նրա մասնակցությամբ հաղորդումները, հայտնում է ուկրաինական նախարարության պաշտոնական կայքում։

Հունիսի 11-ին մշակույթի նախարարությունը նամակ է ստացել Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունից, որը պահանջել է Կիրկորովին ներառել անձանց ցանկում, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը։ Պատճառները չեն նշվում։

Արդյունքում համարել են, որ Կիրկորովը վտանգ է ներկայացնում։ Նախարարությունը լիազորություն չունի արտիստներին ցանկում «ներառելու» կամ «չներառելու» մասին որոշում կայացնելու։

Բացի Կիրկորովից՝ թարմացված ցանկում մշակույթի 201 գործչի անուն է ներառված։
Դիտվել է 6195անգամ
Վերջին լուրեր