Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2021 : 14-06

ՁԻԱՀ-ով վարակված անձը առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ․ Արցախի ՔԿ

ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի:

Այս մասին Yelaket.am -ը տեղեկացավ նում է Արցախի Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 38954անգամ
Վերջին լուրեր