25 / Հունիս / 2021 : 13-39
Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ, զանգում են Արցախ և առաջարկում` վաճառել բնակարանները
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները:
Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները:
Ադրբեջանցիներիփոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասին է, թե այն առավել զանգվածային բնույթ է կրում:
«Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:
Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջան հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:
Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:
Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով, ինչպես կարող է:
Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար:
Դիտվել է
12204անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...