Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2021 : 14-56

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, 44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։

Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով և մեծ ճարպոնի հեռացում։

Վիրահատող բժիշկ՝ ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյան, ասիստենտ՝ բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյան, անէսթեզիոլոգ՝ Արա Պապյան։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Ինչպես նշում է պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։ Ուղղակի նման դեպքերը ևս մեկ առիթ են հորդորով դիմելու մեր կանանց, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։
Դիտվել է 16659անգամ
Վերջին լուրեր