Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2021 : 16-49

14 հայ ռազմագերիներին Բաքվում 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերու դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հայտնի է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար:



Ըստ մեղադրական եզրակացության` «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի զենք-զինամթերք են ձեռք բերել, ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը կատարել զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»։

Ըստ դատավորի՝ մեղադրանքի հաստատման դեպքում, հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի կամ ցմահ ազատազրկման:
Դիտվել է 20101անգամ
Վերջին լուրեր