26 / Հունիս / 2021 : 10-53

Շաքիի ջրվեժը «սևացել» է. ՇՄ նախարարի պարզաբանումը (տեսանյութ)

Սյունիքի մարզում Շաքիի ջրվեժից երեկ` հունիսի 25-ին, սև ջուր է հոսել: Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութ են տարածել, որին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` մեկնաբանելով, որ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմն ու նստվածքները մաքրվում են և ջրի հետ հոսում:


«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը:

Տեսանյութ։
Դիտվել է 69279անգամ
Վերջին լուրեր