Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2021 : 11-46

Ադրբեջանից ու Թուրքիայից զանգում են արցախցիներին․ Արցախի ԱԱԾ

Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է Արցախի ԱԱԾ-ից:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։

Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը,որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է։
Դիտվել է 9987անգամ
Վերջին լուրեր