Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2021 : 12-23

«Զանգել են Իշխան Սաղաթելյանին, խնդրել, որ տա Նիկոլ Փաշինյանի գինովցած լուսանկարները, սակայն նա մերժել է»


Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ մի լրատվամիջոցիկ իբր գաղտնի լուր է հրապարակել Իշխան Սաղաթելյանի ու Վանեցյանի հանդիպման մասին, անգամ տեղադրել լուսանկար Մի քանի արձանագրում կարելի է անել։

1. Հայտնի է գաղտնի լուսանկարողը, որը ցանկության դեպքում կհայտարարի, թե ով է պատվիրատուն (տեսանյութը չեմ հրապարակում, քանի որ ապրել չի ցանկանա)։ Ի դեպ, Իշխանին բավական օգուտ կտան այս իշխանական անորակ հետախույզները, շաբաթներով նրա հյուրանոցում սենյակներ վարձակալելով
2. Այս իշխանական լրատվամիջոցներն իրենց շեֆերի (նիկոլի ու նրա լակոտների) հետ այդքան ահաբեկված են Հայաստան դաշինքից, Դաշնակցությունից, որ շան պես գաղտագողի հետեւում են ամեն քայլը

3. Իշխանը այսօր Վանեցյանին հանդիպելուց առաջ դաշնակցական ընկերների հետ տարբեր ժողովներ է արել, թող դա նկարեին։

Հ.Գ. ի դեպ, այս նյութի հրապարակումից հետո զանգեցի Իշխան Սաղաթելյանին, խնդրում էի նույն վայրում, հողատուի գինովցած լուսանկարներից տա։ Իշխանը մերժեց։ Անձնական կյանք չի ուզում մտնել։ Հասկանալի է։ Հարգեցի։ Թեև ողջ երկիին է նիկոլն իր անձնական կյանք մտցրել։ Բայց մի օր ամեբքը բացելու են բոլոր խաղաքարերը, ու հրապարակայնացնելու ամեն ինչ, որ ամեն ստահակ իր տեղն իմանա»։
Դիտվել է 66632անգամ
Վերջին լուրեր