28 / Հունիս / 2021 : 17-49

Հետմահու մեդալների են արժանացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անմահացած հերոսները (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների հրամանագրերով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու մեդալների են արժանացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հերոսացած և անմահացած հերոսները: Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։

Հերոսացած զինվորների ծնողներին ու հարազատներին հայրենիքի համար նահատակված հայորդիների արիությունն ու սխրանքը խորհրդանշող մեդալները հանձնել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Դիտվել է 11439անգամ
Վերջին լուրեր