Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունիս / 2021 : 11-06

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 4 մահվան դեպք:
Դիտվել է 8156անգամ
Վերջին լուրեր