29 / Հունիս / 2021 : 19-09
Ադրբեջանում պահվող հաստատված 60 գերի կա․ ԱՀ ոստիկանություն
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Yelaket.am -ը տեղեկացավ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը:Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է արցախյան 3-րդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:
Այսպես՝
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին:2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:Ադրբեջանի հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:
Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:
Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարություների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում:
Դիտվել է
20136անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...