29 / Հունիս / 2021 : 19-40

Հադրութի շրջանում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Դիտվել է 5831անգամ
Վերջին լուրեր