30 / Հունիս / 2021 : 12-36

ԿԽՄԿ–ի ղեկավարը` Բաքվում պահվող հայ գերիների մասին

«Կարմիր խաչը շփվում է Բաքվում պահվող հայ գերիների հետ»․․․ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը, փոխանցում է Sputnik Արմենիա տելեգրամ ալիքը։

«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,– հայտարարել է Մաուրերը։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ։ Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար»,– նշել է Մաուրերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ–ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

«Մենք այցելում ենք` գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ–ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող»,– նշել է նա։
Դիտվել է 8413անգամ
Վերջին լուրեր