30 / Հունիս / 2021 : 18-03

«Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի» Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատն օգուտ կունենան ԼՂ բնակիչները:

«Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում, քանի որ եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք կստեղծենք պայմաններ մարդկանց բնականոն կյանքի համար, ինչի կարիքը ունեն Ղարաբաղի բնակիչները: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է kp.ru-ն:

Պուտինի խոսքով` ենթակառուցվածքների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցման հետ կապված խնդիրներ կան, հատկապես այն տեղերում, որտեղ երբևէ սահման չի եղել երկրների միջև:

«Մենք գտնվում ենք այս աշխատանքի ընթացքի մեջ, մենք ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Եվ այս աշխատանքի շահառուները, առաջին հերթին, կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», - ընդգծել է Պուտինը:
Դիտվել է 12149անգամ
Վերջին լուրեր