Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2021 : 19-11

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել էմիջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը:
Դիտվել է 5472անգամ
Վերջին լուրեր