Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2021 : 11-18

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 188 922 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է:
Դիտվել է 9446անգամ
Վերջին լուրեր