01 / Հուլիս / 2021 : 13-34

Կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության ալիք են բարձրացնում, դիմակներից հրաժարվելը դեռ վաղ է. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության ալիք են բարձրացնում, եւ դա շատ տեղին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում որոշ նմուշներ եւս սեկվենավորվում են՝ վիրուսների շտամները պարզելու համար: Եւ եթե երկրում նոր շտամներից որեւէ մեկը հայտնաբերվի, դրա մասին հանրությանը կտեղեկացնեն:

Սակայն նոր շտամների ի հայտ գալը, դրանց արագ տարածումը բազմաթիվ երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հուշում է, որ դեռ վաղ է հրաժարվել դիմակներ կրելուց. փակ տարածքներում դիմակի դեռ կրումը կմնա պարտադիր, նշեց նախարարի պաշտոնակատարը, հավելելով, որ ինքը արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, սակայն շարունակում է դիմակ կրել:

Անահիտ Ավանեսյանը նշեց նաեւ, որ շատ կարեւոր է, որ մարդիկ ակտիվորեն պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ինչը կօգնի դանդաղացնել վարակի տարածումը եւ կխանգարի նոր շտամների ի հայտ գալուն:

մանրամասները տեսանյութում
Դիտվել է 7701անգամ
Վերջին լուրեր