Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2021 : 13-50

Հայաստանում փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր

Գոհացուցիչ չեն այն տեմպերը, որը գրանցում ենք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին:

«Բայց տեմպերը օրական աճ են գրանցում», - ասաց նա:

Ավանեսյանիի խոսքով՝ շատ կարևոր է, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով անցնեն պատվաստումները:

«Մենք 80 հազարից ավելի պատվաստում ենք իրականացրել ու որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել, սա ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ են», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է դիմակներից ընդհանրապես հրաժարվելու կանոնը ուժի մեջ դնելը:

«Դրա համար այս պահին փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
Դիտվել է 5854անգամ
Վերջին լուրեր