Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2021 : 14-46

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրեն իդիոտկա ասելու համար դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Պատգամավորի հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

ԱԺ պատգամավորը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը շշուկով արձագանքել էր «իդիոտկա», ապա Թովմասյանը պահանջել էր ներողություն խնդրել: Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։
Դիտվել է 10292անգամ
Վերջին լուրեր