Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2021 : 16-03

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․

1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)

Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.Իրավական ապահովում և փորձաքննություն.Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.Դատական ներկայացուցչություն.Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոք­ների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:

2. ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).ՀՀ օրենսդրության իմացություն.Հայոց լեզվի գերազանց իմացություն:

3. Պահանջներ

1) Մասնագիտական.

Վերլուծական ունակություններ.Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.Համակարգչային գիտելիքներ.Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
2) Անձնական որակներ

Պատասխանատվության զգացում.Պարտաճանաչություն.Ազնվություն.Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.Արագ կողմնորոշվելու ունակություն.Սթրեսակայունություն.Թիմում աշխատելու կարողություն:


4. Գրավչությունը

Մրցունակ դրամական բավարարում.Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.Արտերկրում ուսանելու հնարավորություն.Այլ…:

5. Թեկնածուների ընտրության կարգը

Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում [email protected] էլեկտրոնային հասցեով.Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով։

Դիտվել է 21181անգամ
Վերջին լուրեր