01 / Հուլիս / 2021 : 17-23

1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակիցները հանդիսավոր զորացրվել են․ ՊՆ (լուսանկարներ)

Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։

ՀՀ ՊՆ
Դիտվել է 23781անգամ
Վերջին լուրեր