01 / Հուլիս / 2021 : 19-07

Արցախի հարավային շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Դիտվել է 5914անգամ
Վերջին լուրեր