Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 09-12

Ռուս փորձագետը ջուր է լցրել ուկրաինացի քաղաքագետի վրա հաղորդման տաղավարում (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը հարձակվել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գալկինի վրա «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» թոք շոուի նկարահանումների ժամանակ:Դեպքի մասին հայտնի է դարձել հաղորդավար Եվգենի Պոպովի շնորհիվ. Նա Telegram-ում հրապարակել է միջադեպի կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես Սիդորչիկը վազում Գալկինի մոտ և ջուր լցնում նրա վրա:

«Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն և անսպասելիորեն, այնպես որ ես երկու մասնագետներին էլ խնդրեցի լքել ստուդիան», - գրել է հաղորդավարը:

Սիդորչիկը Պոպովի դիտողությունից անմիջապես հետո հեռացավ, Գալկինին ստիպված էին երկու անգամ խնդրել: Հաղորդավարը հավելել է, որ միջադեպի պատճառները պարզել են եթերից հետո:

«Պարզվեց, որ Գալկինը Սիդորչիկին անվանել է ֆաշիստ, ինչը, իմ կարծիքով, ավելորդ, բայց բավականին համարժեք արձագանք առաջացրեց», - ամփոփել է Պոպովը:
Դիտվել է 19114անգամ
Վերջին լուրեր