Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 15-47

Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա 9 ադրբեջանցի է պայթել. նրանցից 4-ը մահացել է

Արցախի գրավյալ տարածքներում հունիսին ականի վրա պայթելու երեք դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 9 ադրբեջանցի՝ ութ քաղաքացիական անձ ու մեկ զինծառայող։ Այս մասին գրում է ադրբեջանական Report գործակալությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական միավորմանը։ Գրում է ֆակտոր․ամ-ը։

Նշվում է, որ ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 4 քաղաքացիական անձ, 5-ը՝ վիրավորում ստացել։ Հունիսին ականի վրա պայթելու դեպքերը տեղի են ունեցել Քարվաճառի, Աղդամի ու Թովուզի շրջաններում։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։

Դիտվել է 35403անգամ
Վերջին լուրեր