02 / Հուլիս / 2021 : 16-20
Դեղձի 10 առողջարար հատկություն, որոնց մասին պետք է իմանալ
Հյութալի ու քաղցր այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով:
♦ Աչքերի առողջության ու տեսողության համար – Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:
Բետա-կարոտինը նաև սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:
♦ Մաշկի առողջության համար – Ինչպես արդեն նշվեց, դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից վնասվելուց: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:
♦ Պահպանում է մարմնի առողջ քաշը – Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:
♦ Կանխարգելում է քաղցկեղը – Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:
♦ Կանոնավորում է խոլեստերինի բարձր մակարդակը - Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:
♦ Սրտանոթային համակարգի առողջության համար - Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:
♦ Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:
Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:
♦ Արյան ճնշման կարգավորման համար - Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:
♦ Սպիտակարյունության դեմ - Արյան մեջ երկաթի ցածր պարունակություն ունեցողների համար չափազանց օգտակար են երկաթ պարունակող սննդամթերքները, ինչպիսին դեղձն է: Երկաթն օգնում է հեմոգլոբինի արտադրությանը, այսպիսով կանխարգելելով սպիտակարյունությունը: Դեղձը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, ինչը նպաստում է օրգաիզմում երկաթի ավելի հեշտ ճեղքմանը:
♦ Նվազեցնում է բորբոքումները - Դեղձը հրաշալի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակամիկրոբային միջոց է: Ռևմատիկ հիվանդություներ ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր դեղձ օգտագործել:
Դիտվել է
8903անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...