03 / Հուլիս / 2021 : 16-58

Փրկարարները Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:
Դիտվել է 8233անգամ
Վերջին լուրեր