03 / Հուլիս / 2021 : 17-29
Պուտինը հետմահու «Արիության շքանշանով» է պարգևատրել 2 հայի

Հունիսի 9-ին Սոչիի բնակչի կողմից հերթապահության ժամանակ սպանված դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը եւ Անդրանիկ Մաթեւոսյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության շքանշաններով»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է kremlin.ru կայքում:
«Արիության, քաջության եւ նվիրվածության համար, որոնք ցուցաբերվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, Աղոզյան Ալբերտ Արտեմովիչին եւ Մաթեւոսյան Անդրանիկ Խաչիկովիչին պարգեւատրել «Արիության շքանշանով»,- ասված է փաստաթղթում:
Հունիսի 9-ին Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տան բնակիչներին վտարելու համար Ադլերի դատարանի կողմից ուղարկված կարգադրիչները գնդակահարվել էին տեղի 60-ամյա բնակչի կողմից, որը նաեւ վիրավորել էր մեկ այլ մարդու:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ հրաձգությունը տեղի է ունեցել վտարման ընթացքում ծագած հակամարտության հետեւանքով: Տունը, որի մոտ տեղի է ունեցել միջադեպը, հայտարարվել է ինքնակամ շինություն:
Կրասնոդարի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել տղամարդու դեմ: Կրասնոդարի երկրամասի դատախազությունը վերահսկողություն է հաստատել քրեական գործի քննության նկատմամբ:
Դիտվել է
20736անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...