Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2021 : 09-23

Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

Խոյ

Մեծ ծավալի աշխատանք կա անելու: Օրը կարող է նշանավորվել ցանկալի նորություններով, գումարային պարգևատրումով, առաջարկով կամ անսպասելի համակրանքի դրսևորմամբ: Որոշ խնդիրներ բարեհաջող լուծում կստանան: Երեկոյան հնարավոր են օգտակար հանդիպումներ, իսկ հարաբերությունները կդասավորվեն բոլոր կողմերի համար շահավետ կերպով: Նվազեցրեք լուրջ, բայց վիճելի հարցերին ձեր մասնակցության աստիճանը: Լցրեք կյանքը առավել հաճելի իրողություններով, շրջապատեք ձեզ գեղեցիկով:

Ցուլ

Դիտեք, ուսումնասիրեք, հետազոտեք ու անմասն մի մնացեք շրջապատի զարգացումներից: Հնարավոր է` հայտնաբերեք, թե հատկապես ինչն եք պատրաստ ձեր կյանքում փոփոխել, ինչին եք պատրաստ հանուն ապագայի զարգացումների:Դուք կուղղեք ձեր ուշադրությունը առավել պրակտիկ գործերին, նախապայմաններ կստեղծվեն կենսական տարածության ընդլայնման, համբերության անսպասելի ու անհրաժեշտ դրսևորումների համար: Կլինեն գործեր, որոնցով ստիպված կլինեք զբաղվել երկար ժամանակ:

Երկվորյակներ

Դուք ձեզ ավելի հանգիստ ու հավասարակշռված եք զգում, քանի որ արդեն կարգի եք բերել որոշ կարևոր հարցեր: Եթե նվաճելու նպատակ ունեք, ավելի վճռական եղեք: Այսօր զգալի ոչինչ տեղի չի ունենա, եթե ջանք չթափեք ու գործերը ինքնահոսի չթողնեք: Ուշադիր հետևեք շրջապատի զարգացումներին, որպեսզի աչքից բաց չթողնեք բացահայտվող հնարավորությունները: Բարենպաստ ժամանակ է տարբեր հաստատություններ այցելելու, հաշիվները փակելու, տնային գործեր կատարելու համար:

Խեցգետին

Աշխատեք ինքներդ ձեզ հանգիստ րոպե չպարգևել, լցրեք դատարկությունը հետաքրքրություններով, ոչ մի րոպե առանց գործելու մի մնացեք: Այսօր ոչ մեկի կողմից ճնշում չեք զգա, դուք կկարողանաք հանգստանալ կամ զբաղվել ձեզ համար կարևոր գործերի դասավորմամբ: Թեթև գործեր անելուն զուգահեռ զբաղվեք հաճելի բաներով` հանդիպում, շփումներ, քննարկումներ: Որոշ գործընկերների հետ թղթակցությունը առավել տեղեկատվական ու օգտավետ կլինի: Ձեր ուժերն ուղղեք այնտեղ, որտեղ կարիք կա ինչ-որ բան հստակեցնելու, պարզեցնելու:

Առյուծ

Ամեն դեպքում ընդգծեք ձեր բարեկրթությունը, հարգանքը, գործեք առաց շտապելու ու սխալվելու: Ոչ մի դեպքում մի հենվեք ընթացիկ արդյունքների վրա: Պրակտիկ գործունեությունն առաջին տեղում է: Օրը տրամադրում է շուրջբոլորը ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու ու ավելի արդյունավետ աշխատելու համար: Ժամանակը հանգիստ ծախսեք թե աշխատանքի, թե հանգստի վրա, եթե միայն հավակնությունները չստիպեն ձեզ խախտել նպատակների նվաճման հավասարակշռությունը: Ինտուիցիան կհուշի, թե որ ուղղությամբ լավ կլինի աշխատել ավելի արդյունավետորեն:

Կույս

Հանգիստ, դանդաղասահ ժամանակահատված է, իսկ իրադարձությունների զարգացումը թույլ է տալիս ամեն ինչ վերլուծել ու խորանալ բովանդակությունների մեջ: Գործերում հնարավոր են չկանխատեսված արգելակումներ, կարճեցումներ, իսկ տեղեկատվության ակնկալիքը կխախտի ձեր հոգևոր հավասարակշռությունը: Ձեզ կբավարարեն ուժերը, որպեսզի վերականգնվեք ու անցում կատարեք ավելի հաճելի իրողությունների վրա: Աշխատանքի մեջ շեշտադրեք ավելի կոնկրետ, պրակտիկ կողմերը, որոնք եկամուտ են խոստանում եթե ոչ հիմա, ապա գոնե մոտ ապագայում:


Կշեռք

Բարենպաստ օր է աշխատելու ու հանգստանալու համար: Դուք բարեհամբույր կլինեք անգամ թշնամիների ու մրցակիցների նկատմամբ: Կարող է նկատվել որոշակի փակվածություն, թուլություն, նաև միայնակ մնալու պահանջ: Հիանալի օր է ամբողջությամբ տնային գործերին նվիրվելու համար: Հնարավորություն դեպքում ձեզ շրջապատեք դրական լիցքերով մարդկանցով, շփվեք, կիսվեք պլաններով ու հեռանկարների մասին խոհերով: Հնարավորության դեպքում դուք կարող եք կատարել նաև ավելի մեծ մասշտաբների աշխատանք` կենտրոնանալով առանձին դետալների վրա ու աչքից բաց չթողնելով էական գործոնները:

Կարիճ

Հանգիստ շունչ քաշեք: Օրվա ամեն րոպեն օգտագործեք ինչ-որ բան կառուցելու, ստեղծելու, ավարտին հասցնելու համար: Հարաբերությունները հարթ են հատկապես նրանց հետ, ում հետ կիսում եք ընդհանուր հետաքրքրությունները: Պլանավորելու օր է: Այն, ինչ անելու եք կամ կցանկանայիք անել հաւջորդ ամիս, կարող եք հանգսիտ անել այսօր: Դուք նաև մի լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Մյուս կողմից` հնարավոր է ներքաշվեք մերձավորներից մեկին հուզող խնդրի քննարկումների մեջ ու խաղաք դրանում կարևոր դերերից մեկը:

Աղեղնավոր

Դժվարությամբ եք մտնում կյանքի արահագոս ռիթմի մեջ, բայց եթե զբաղմունքը հաճույք է պատճառում, կարող եք ստանալ գեղեցիկ, և որ ավելի կարևոր է` շոշափելի արդյունքներ: Լավ օր է հիմնարար գործեր անելու, նյութական հարցերը լուծելու համար: Ինչ-ինչ գործեր կպահանջեն լուրջ մոտեցում` անկախ այն հանգամանքից, թե ինչպես եք դրանց նկատմամբ տրամադրված: Այսօր դժվար կլինի ձեզ ինչ-որ բանում համոզել, իսկ խոսակցությունները ավելի շուտ կվանեն կարևոր գործեր անելուց:

Այծեղջյուր

Համաձայնեցրեք հույզերն ու ապրումները, հանգստացրեք ու ուրախություն պատճառեք այն մերձավորին, ով վերջին ժամանակներս դրա պակասն ամենաշատն է զգում: Շռայլությունը ևս մեկ անգերազանցելի որակ է, որը կօգնի ստանալ այն արդյունքը, որին դուք ամենաշատն եք ձգտում: Ձեր ստեղծագործական որակները բարձունքի վրա են, իսկ հաջողությունն ամենուր ուղեկցում է ձեզ այնտեղ, որտեղ դուք կորոշեք գործել ավելի վճռական ու համարձակ: Ընտրեք միայն այն զբաղմունքը, որ կհանի ավելորդ լարվածությունը ու կհանգստացնի նյարդերը:

Ջրհոս

Այսօր լավ կլինի չպլանավորեք շատ գործեր ու մի շեղվեք շարունակական վեճերի, քննարկումների վրա, եթե առկա են ընթացիկ կարևոր հարցեր: Աշխատեք ոչինչ չբարդացնել, բաց չթողնել կարևոր պահերը, որոնք առաջանում են նրանց հետ հարաբերություններում, ովքեր ձեզ համար առանձնակի նշանակություն ունեն: Հեռու մնացեք վերացական հետաքրքրություններից ու զբաղվեք արդյունք բերող գործերով: Ազատ ժամանակը նվիրեք տան բարեկարգմանը, նաև` ոչ մեծ ծավալի գնումներին:

Ձկներ

Ավարտին հասցրեք հապճեպ լուծում պահանջող գործերը, աշխատեք հանուն ձեր ընտանիքի ու մերձավորների: Լավ ինքնազգացողության համար կարգի բերեք շրջակա միջավայրը, կարգի բերեք քաոտիկ իրադրության մեջ գտնվող իրերը, մաքրեք ձեր տարածքը, խոհանոցը, պատրաստեք անսովոր սնունդ: Այն գաղափարներից, որոնք ձեզ այցելում են, ընտրեք ամենաարժեքավորը ու աստիճանաբար առաջ շարժվեք: Այսօր կլինի տեղեկատվություն, որը կօգնի կարճել որոշ դանդաղահոս գործերի ընթացքը:
Դիտվել է 26033անգամ
Վերջին լուրեր