05 / Հուլիս / 2021 : 12-00

Սոչիի բնակիչներին կոչ է արվել պատրաստ լինել տարհանման հեղեղումների սպառնալիքի պատճառով

Ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խորոտա եւ Մացեստա գետերում, բնակիչներին խնդրում են հավաքել անհրաժեշտ իրերը հնարավոր տարհանման դեպքում, տեղեկացնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

«Շարունակական հորդառատ տեղումների պատճառով Սոչիի Ադլերի եւ Խոստայի շրջաններում առկա է Խորոտա եւ Մացեստա գետերի մակարդակի կրիտիկական բարձրացում։ Ներառված են ազդանշանային սարքեր՝ բնակչությանը տեղեկացնելու համար հնարավոր հեղեղումների եւ ափերից գետերի դուրս գալու հավանականության մասին։ Բնակիչներին խնդրում են պահպանել հանգստություն, պատրաստել փաստաթղթերը եւ առաջին անհրաժեշտության իրերը, եթե իրավիճակը հարկադրի տարհանում սկսել»,- ասվում է հաղորդագրությունում։


Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչության օգնության համար հերթապահում են «Կուբան-ՍՊԱՍ» եւ «Սոչիի փրկության ծառայություն» տևանսպորտային անձնակազմեր։
Դիտվել է 41541անգամ
Վերջին լուրեր