05 / Հուլիս / 2021 : 15-24
Ադրբեջանը փորձել է Մեծ Բրիտանիայի թագուհուն հանցակից դարձնել «Ղարաբաղում իր հաղթանակին». Ստեփանակերտ
Ադրբեջանը դիմում է իր շահերն առաջ մղելու եւ նպատակներին հասնելու թեկուզ ոչ նոր, բայց բավական հետաքրքիր տեխնիկայի, պատկերավոր արտահայտված՝ պարային ահաբեկչության։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Վինձորի թագավորական հեծելազորային շոուում» «Խարի Բյուլբյուլ» կոմպոզիցիայի ցուցադրությունը՝ նվիրված Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակին։
«Բանն այն է, որ եթե ինչ-որ տեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, պարեր, երգեր, այդ սոուսի ներքո պաշտոնական Բաքուն փորձում է «կերակրել» հանդիսատեսներին հատուկ թխված ուտելիքով, այսինքն՝ օգտագործել միջոցառումը որպես աշխարհաքաղաքական մի ինչ-որ զենք։ Մեծ Բրիտանիայի թագուհին այցելել է անվնաս միջոցառման՝ ձիերով շոուի, բայց արդյունքում հեծելապարային միջոցառումը ստացվել է ահաբեկչական բնույթի։ Բոլորին է հայտնի թագավորական ընտանիքի թուլությունը ձիերի հանդեպ, միապետական ընտանիքը ամենամեծ հավաքածուն ունի։ Ի դեպ, ղարաբաղյան նժույգ է նվիրվել թագավորական ընտանիքին 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին։
Ձիերի հանդեպ թագավորական ընտանիքի սերն օգտագործելով՝ Ադրբեջանը միջոցառմանը հաղորդում է այնպիսի բնույթ, որն այնտեղ չպետք է լիներ։ Ստացվում է, որ կամա թե ակամա Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ցանկանում էր պարզապես դիտել ձիերով շոուն, դարձավ Ադրբեջանի «մեղսակիցը»։ Անտեղյակների համար սա կարող է արդարացի հարց առաջ բերել. նշանակո՞ւմ է արդյոք սա, որ թագուհին այցելել է միջոցառում՝ աջակցություն եւ համերաշխություն հայտնելու Ադրբեջանին։ Համարո՞ւմ է արդյոք Բրիտանիան մեզ թշնամի, եւ եթե այո, ապա ինչո՞ւ։ Ստացվում է հենց Լոնդոնի համար բավական տհաճ իրավիճակ. ադրբեջանցիները փորձում են հանցակից դարձնել իրենց այսպես կոչված «հաղթանակին» այլ երկրներին, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային եւ հենց թագուհուն։
Այս ոչ գեղեցիկ պատմությունից եզրակացությունը հետեւյալն է. նման պարային ահաբեկչությանն այսուհետ տարբեր երկրների ներկայացուցիչները եւ ղեկավարները պետք է ավելի սեւեռուն ուշադրություն հատկացնեն։ Լավ չէ, երբ նման սոուսի ներքո լուծվում են աշխարհաքաղաքական խնդիրներ բավական տհաճ կերպով այն երկրների համար, որոնց տարածքում դա արվում է»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
Դիտվել է
17524անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...