05 / Հուլիս / 2021 : 17-05

Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը իրականացրել են 4 ելք:

Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն:
Դիտվել է 12589անգամ
Վերջին լուրեր