06 / Հուլիս / 2021 : 13-37

Սյունիքում ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հայ երեխայից անասուններ են տարել

«Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: Համայնքի բնակիչներից պատմել են, որ հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Մանրամասները կայքը պարզել է Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից:

Վերջինս ասել է, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացել է ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 13277անգամ
Վերջին լուրեր