07 / Հուլիս / 2021 : 15-26

Մարզպետ. Ռուս զինվորականները շուտով կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին

Գեղարքունիքի մարզում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լուրջ փոփոխություններ չկան: Սակայն պարբերաբար տարբեր միջադեպեր են արձանագրվում: Այս մասին հուլիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Այդպես, նրա խոսքերով, օրերս տեղի է ունեցել հերթական միջադեպը, որի ընթացքում Հայաստանի զինված ուժերի մի զինծառայող թեթեւ վիրավորվել է:«Այս պահին իրավիճակը մնում է անփոփոխ՝ կայուն: Նոր միջադեպեր չեն գրանցվել: Համատեղ գործընթաց է ընթանում, որի ընթացքում սահմանի ողջ երկայնքով կտեղակայվեն մեր ռուս գործընկերները, զինվորականները, որոնց մի մասն արդեն գտնվում են տարածաշրջանում: Դրանից հետո բանակցային գործընթացը կշարունակվի, իսկ որոշ հատվածներում ճշտումներ կանցկացվեն»,- հավելեց Սանոսյանը:
Դիտվել է 8868անգամ
Վերջին լուրեր