07 / Հուլիս / 2021 : 19-15
Երբ թշնամին մոտեցել է, հրաժեշտ է տվել ընկերոջը, հեռախոսը մի կողմ գցել ու պայթացրել իրեն․ հերոս Գոռ Այվազյանի մասին
«Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ ներչկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանը գրում է․
«Իսկական հերոսը․․․
Ճանաչենք հերոսներին անուն առ անուն, քանի որ իրենք իրենց վարքով ու քայլով են ցույց տվել, թե ինչպիսի պետք է լինի Հայ մարտիկը․․․
Գոռ Մառլենի Այվազյան, ծնվել է Հրազդան քաղաքում 1991թ-ի օգոստոսի 7-ին։ Վանատուրի համար 6 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո մեկնել է Լեհաստան,ապա 2009 թվականին վերադարձել է հայրենիքի, որպեսզի ծառայի Հայոց բանակում։
Ծառայել է Ջրականում, 2020թ․-ի սեպտեմբերի 29-ին մեկնում է ռազմաճակատ Ջրականի ուղղություն։ Հոկտեմբերի 3֊ին վիրավորում է ստանում, մի քանի ժամ սողալով փորձում է հասնել ապահով վայր։
Այդ ընթացքում կապ է հաստատում հրամանատարության հետ և օգնություն խնդրում, բայց օգնությունն ուշանում է։ Հետո կապ է հաստատում ընկերոջ հետ և պատմում մանրամասներ վիրավորում ստանալուց և մի քանի ժամ վիրավոր մնալու մասին։ Ընկերոջն ասում է, որ գերի չի ընկնի, նռնակ ունի մոտը, կպայթեցնի եթե թշնամին հասնի իրեն։
Երկար են զրուցում, ընկերոջն ասում է, որ թշնամին արդեն հասնում է իրեն, հրաժեշտ է տվել ընկերոջը, հեռախոսը մի կողմ գցել ու պայթացրել իրեն, իր հետ նաև թշնամու բաշիբոզուկների։ Գոռի մարմինը երկար են փնտրում և վերջապես 2021թ-ի փետրվարի 17-ին հայնտում են, որ կա ԴՆԹ-ի համընկնում։ Գոռի աջ ձեռքը և գլուխը չի եղել, մեջքն ու ոտքերը ցանց, նրա դին հարազատները ճանաչել են հագուստից ու իր մոտ եղած իրերից․․․
Հերոս Գոռ Այվազյանը հանգչում է Վանատուրի եղբայրական գերեզմանատանը։ Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ․․․»։
Դիտվել է
44169անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...