08 / Հուլիս / 2021 : 11-37

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում․ նոր տվյալներ

Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք:
Դիտվել է 5517անգամ
Վերջին լուրեր