08 / Հուլիս / 2021 : 13-32

Հայաստանում ոչ մեկը չի մահացել պատվաստումից, զուտ պատվաստման պատճառով չի էլ մահանա. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակման դեպքերի մի փոքր աճ ենք նկատում։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով հուլիսի 8-ի դրությամբ 97 711 պատվաստում է իրականացվել։

«Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է մեկ օրվա կտրվածքով, և աճի այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը։ Պետք է պատվաստումային ցուցանիշների առումով մեր դիրքն ունենանք տարածաշրջանում»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։



Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում առկա երեք պատվաստանյութերն էլ բոլորի համար բաց են և ցանկացողները կարող են ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են լրացուցիչ պատվաստանյութերի այլ տարբերակներ Հայաստան ներկրելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ երբ առաջին անգամ այս թեմայով խորհրդակցություն են իրականացրել, ասել են՝ նպատակ ունեն հասնելը օրը 3000 ցուցանիշի, իսկ այժմ հատել ենք արդեն 5000-ը։

«Ուզում եմ պայմանավորվենք, որ այս ցուցանիշը չպետք է նվազի, այլ շարունակաբար պետք է աճի կամ առնվազն նույն մակարդակով մնա։ Ակնհայտ է, որ Հայաստանում և աշխարհում պատվաստումների նկատմամբ վստահությունը մեծանում է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութը ստորև
Դիտվել է 7117անգամ
Վերջին լուրեր