08 / Հուլիս / 2021 : 17-23

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից հայտնաբերվել է 2 աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Yelaket-.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:

Դիտվել է 5615անգամ
Վերջին լուրեր