09 / Հուլիս / 2021 : 10-37
3-րդ կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր լավագույն զորամիավորումներից
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։Ցավոք, հունիսի 20-ին կայացած «ընտրություններից» հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։
Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել գեներալ Խաչատուրովի հետ, և մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել նրա կողմից ղեկավարված տարբեր ստորաբաժանումների հետ։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ 3-րդ բանակային կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր մեր լավագույն զորամիավորումներից մեկը, և մշտապես պատվով է կատարել մեր երկիրը պաշտպանելու իր պարտականությունը՝ պատահական չէ, որ այս կորպուսի պատասխանատվության գոտում մենք տարիների ընթացքում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել, մի շարք ուղղություններով նույնիսկ կարողացել ենք առաջ գնալ, իսկ գեներալ Խաչատուրովն էլ իր նախաձեռնողական գործողությունների և հմուտ ղեկավարման համար դեռևս մեկ տարի առաջ այս ժամանակ պարգևատրվել էլ Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանով։
Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից։ Ցավոք, սա մեր ժողովրդի զգալի մասի մթագնած ընտրության անմիջական արդյունքն է, որով նա գերադասեց բարձրագոչ ամբոխավարներին լռելայն հերոսներից։ Դրա արդյունքում մենք դեռ կարող ենք նորանոր կորուստներ ունենալ, սակայն ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը, և մենք էլ արժանի ենք նրան, ինչ ինքներս ընտրել ենք։ Ես անձամբ շարունակելու եմ պայքարել մեր երկրի և պետության համար, մինչ այդ ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել գեներալ Խաչատուրովին՝ իր անբասիր ծառայության, աննկուն կեցվածքի, և մարտական կորովի համար։ Պինդ եղեք, պարոն գեներալ, փառք և պատիվ Ձեզ»։
Դիտվել է
7849անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...