Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2021 : 11-41

Հադրութում ԱԹՍ-ի հարվածից հետո Ուրալում եղած 25 հոգուց միայն երկուսին էր հաջողվել փրկվել. Սերգեյը տուն է գնում (տեսանյութ)


«Լսեք Սերգեյին ու դրական էմոցիաների պաշար կունենաք

Զինվորի տան Սերգեյին ճանապարհեցինք տուն...

Ժպտերես այս տղան ամիսներ առաջ նույնիսկ շփվել չէր ուզում որևէ մեկի հետ, բայց հետո դարձավ Զինվորի տան ուրախությունը՝ հատկապես սուր հումորի շնորհիվ

Սերգեյին անգլերենի ուսուցչուհին sunshine անունն է տվել: Ասում է՝ Սերգեյը հենց մտնում է, սենյակը լուսավորվում է։

Իրականում այս արև-տղան այնքան փորձությունների միջով է անցել․․․ Բայց հաջողակի իր տոմսը նա դեռ Հադրութում էր ստացել՝ ԱԹՍ-ի հարվածն ընդունելիս։ Ուրալում եղած 25 հոգուց միայն երկուսին է հաջողվել փրկվել։

Այսօր արդեն Սերգեյին տուն ենք ճանապարհում: Վստահ ենք արև-տղայի հումորներին դեռ շատ ենք կարոտելու»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Տեսանյութը ստորև
Դիտվել է 24649անգամ
Վերջին լուրեր