10 / Հուլիս / 2021 : 11-12

3 ամսվա զինծառայող Արամը այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհվեց

Արամ Թորոսյանը Երևանից էր: Գերազանցությամբ էր ավարտել դպրոցը: Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո, հուլիսի 3-ին զորակոչվում է բանակ, ծառայում Հադրութում։

Պատերազմի առաջին օրվանից լինում է ամենաթեժ կետերում։ Սկզբում կռվում է Հադրութի համար, այնուհետև՝ տեղափախվում Քարին Տակ: Պատերազմի ամենածանր օրերին տեղափոխվում է Շուշիի կենտրոն:

Նոյեմբերի 7-ի առավոտյան բեկորային վնասվածք է ստանում ձախ ուսի հատվածում: Հրաման են տալիս թողնել մարտն ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, սակայն չի գնում, վիրակապելուց հետո շարունակում է իրեն վստահած դիրքի պաշտպանությունը: Երեկոյան ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստանում, բայց էլի դիրքը չի թողնում, փորձում է դիմակայել թշնամուն, բայց ավաղ, մնալով շրջափակման մեջ, զոհվում է թշնամու դավադիր գնդակից։

Հրադադարից մի քանի օր անց, որոնողական աշխատանքներից ժամանակ Արամի դին գտնում են Շուշիի մատույցներում:
3 ամսվա զինծառայողն այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհեց իր կյանքը։

Արամն ընդամենը 18 տարեկան էր...

Արամ Գևորգյան

Կարդացեք նաև Երբ թշնամին մոտեցել է, հրաժեշտ է տվել ընկերոջը, հեռախոսը մի կողմ գցել ու պայթացրել իրեն․ հերոս Գոռ Այվազյանի մասին
Դիտվել է 11712անգամ
Վերջին լուրեր