10 / Հուլիս / 2021 : 12-23

Ողբերգական ավտովթար. ՊՆ ծառայողներից մեկը մահացել է, կա 4 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրshamshyan.com կայքում
Դիտվել է 18117անգամ
Վերջին լուրեր