10 / Հուլիս / 2021 : 15-19

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք,անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
Դիտվել է 7362անգամ
Վերջին լուրեր