Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2021 : 11-27

Ադրբեջանի օկուպացված տարածքից՝ Քարին տակ, գյուղից ձին 9 ամիս անց հասել է Աջափնյակ (Մալուբալու), գտել իր տիրոջը (լուսանկար)

Ադրբեջանի օկուպացված տարածքից՝ Քարին տակ, գյուղից ձին 9 ամիս անց հասել է Աջափնյակ (Մալուբալու), գտել իր տիրոջը
«Շնորհակալ եմ քե'զ, Տե՛ր իմ, որ 9 ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ»։

44-օրյա պատերազմի ընթացքում Քարին տակ գյուղը, երբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Վարդանյանների ընտանիքին պատկանող ձին՝ Բուրանը, մնաց այդ տարածքում: Վարդանյանների ընտանիքը, անգամ, պատկերացնել չէր կարող, որ 9 ամիս անց ձին կհասնի Աջափնյակ (Մալուբալու), և կգտնի իր տիրոջը։

Իր մանկությունը ձիու հետ անցկացրած ընտանիքի անդամներից մեկը, գրել է.

«9 ամիս է անցել քո աչքերում փայլ չեմ տեսել,

Բայց այսօր փայլեց ու սիրտս լցվեց

Մեր մանկության ընկերը, մեր մանկության Բուրանը ..

6 տարեկան էի, երբ հայրս քեզ բերեց,

Գիշեր էր, երբ դուրս եկանք բակ հայրս նստեցրեց եղբորս ձին,

Կարծես նորից մանկություն վերադարձա,

Նորից նույն տեսարանը

Այդ օրվա պես շողում է հորս աչքերը,

Շնորհակալ եմ քեզ Տեր իմ, որ 9 ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ» ։
Դիտվել է 72168անգամ
Վերջին լուրեր