12 / Հուլիս / 2021 : 16-17

Երազում եմ ավետել օլիմպիական խաղերում Հայաստանի երկու չեմպիոնի մասին

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է լրագրող,սպրոտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը սպորտային մտածելակերպի, սիրո, հաղթանակների և երջանկության չափորոշչի մասին:

-Ի՞նչը Ձեզ բերեց սպորտի աշխարհ:

-Սպորտի հանդեպ անսահմանն սերն ու հաղթողների հետ շփվելու երազանքը։

-Սպորտային մտածելակերպը օգնու՞մ է կյանքում:

-Անկասկած։ Կյանքում էլ կա հաղթանակ ու պարտություն, հաղթանակի մարտավարություն , պարտության ժամանակ էլ՜ չկոտրվելու և չհուսահատվելու անհրաժեշտություն։
-Կանայք կարո՞ղ են սպորտային լավ մեկնաբաններ լինել:

-Այո, բայց ոչ բոլոր մարզաձևերի։ Ու պետք էլ չէ, որ կինն, օրինակ, խառը մենամարտեր վարի։ Կա գեղասահք, թենիս, գեղլող, գեղարվեստական մարմնամարզություն, ձիասպորտ...


-Կա՞ն պարտություններ , որ հաղթանակներ արժեն:

-Ոչ։ Դա, պարզապես, մխիթարանք է։ Կան ուսուցողական պարտություններ։ Իրականում հաղթանակ արժե միայն հաղթանակը։
-Որո՞նք են մարդկանց իրար հետ կապող ամենաձիգ լարերը:

-Փոխադարձ հարգանքն ու ազնվությունը։


-Սիրուն պետք է փնտրել, թե՞ այն ինքնին կգա:

-Ոչինչ հենց այնպես չի գալիս։ Ամեն ինչ պիտի նվաճել։ Անգամ սերը։


-Ըստ Ձեզ՝ երջանկությունը չափորոշիչ ունի՞:

-Ունի։ Պետք է կարողանալ բավարարվել քչով, ինքդ քեզ հետ լինել հաշտ ու ներդաշնակ, ունենալ դրական ինքնագնահատական և անսահման ցանկանալ՝ լինել երջանիկ։
-Ըստ Պ.Սևակի՝ հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել: Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ:

-Ազնվությունը, նվիրվածությունը, նպատակամղվածությունն ու խանդավառությունը։


-Ինչի՞ մասին եք երազում ավետել...

-Մեկ օլիմպիական խաղերում՝ Հայաստանի 2 չեմպիոնի մասին։

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 14980անգամ
Վերջին լուրեր