Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2021 : 19-50

Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը․ մանրամասներ


Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` վկայակոչելով Ստեփանակերտից իր աղբյուրին։

Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:

Դրանից հետո, կայքի աղբյուրի փոխանցմամբ, ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:

Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։

Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

Դիտվել է 12564անգամ
Վերջին լուրեր