13 / Հուլիս / 2021 : 14-20

Երեկ մորթող, սպանող, գլխատող զինվորն այսօր Որոտանի հատվածում հերթապահություն է անում, պատկերացնում ե՞ք. ՄԻՊ

Ադրբեջանցիները բերում ցուցանակներ են տեղադրում, հետո էլ այդ ցուցանակները պաշտպանելու համար բերում զինված ծառայողներ են տեղակայում, ինչի հետևանքով էլ մարդկանց ազատ տեղաշարժը և անվտանգությունը սահմանափակվում է:Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանը:


«Ադրբեջանական ցուցանակները և դրոշները մեր տարածքում նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը, ճնշումներ գործադրել և բնակչության անդորրը խաթարել: Նույն Գորիս-Կապան ճանապարհին, Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորականները զենքով գիշեր-ցերեկ հերթապահում են: Նրանք այն երկրի զինված ուժերն են, որոնք ամիսներ առաջ մորթում, սպանում, գլխատում էին մեր հայրենակիցներին»,-ասաց Թաթոյանը:
Դիտվել է 16063անգամ
Վերջին լուրեր